Աջակցություն 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին
«Աբակուս ըքաունթինգ» ընկերությունը հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի ստեղծման հիմքում ընկած է հիմնադիրների բազմամյա փորձը և ոլորտում որակյալ մասնագիտական ծառայությունների պահանջարկը:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Հիմնադրման օրվանից մեզ վստահել են բազմաթիվ կազմակերպություններ ոչ միայն ՀՀ տարածքում գործող, այլ նաև ՀՀ տարածքից դուրս։
Մեր ընկերությունը գործընկերներին առաջարկում է հաշվապահական հաշվառման և հարակից ոլորտների հետևյալ ծառայությունները․ կազմակերպությունների գրանցում, խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ֆինանսական պլանավորում, կազմակերպությունների գործունեության ավտոմատացման համակարգերի ներդրում, ինչպես նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածում մի քանի օղակներով։
Մեր թիմի հիմնական նպատակը գործընկերներին մատուցվող ծառայությունների որակն ու սեղմ ժամկետներում գործընկերների պահանջմունքների ճշգրիտ և հստակ բավարարումն է: Մենք աշխատում ենք հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) համակարգով, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել աշխատանքը՝ հաշվի առնելով կազմակերպությունների առանձնահատկությունները։
Հարցեր ու՞նես հաշվապահական հաշվառման կամ հարկային ոլորտից:
Գրի՛ր հարցդ և ստացի՛ր պատասխանը սեղմ ժամկետներում։
Կայքի այս հատվածում դուք կգտնեք բիզնես գաղափարներ, խորհուրդներ հաջողակ գործարարներից ու ղեկավարներից բիզնեսը սկսելու և կառավարելու մասին:
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները
«Աբակուս ըքաունթինգը» իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հարկային պլանավորման և օպտիմալացման, ինչպես նաև հարկային դաշտին համապատասխանության ստուգման համապարփակ ծառայություններ: Մենք ունենք անհրաժեշտ փորձառություն, որն ուղղում ենք Ձեր բիզնեսը գործող հարկային օրենսդրությանը համապատասխանեցնելուն:
Հարկային և իրավաբանական խորհրդատվություն
Ֆինանսական, հարկային, կառավարչական հաշվառման վարում
Աշխատանքային հարաբերությունների գրանցում, աշխատանքային պայմանագրերի կազմում
Խորհրդատվություն տնտեսական իրավունքի վերաբերյալ
Տնտեսական, ֆինանսական նորությունների, փոփոխությունների մասին տեղեկացեք մեր կայքի այս հատվածում։
Աջակցություն 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին
Աջակցություն այն քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ